Իսպանիայի հավաքականի մամուլի քարտուղարությունը «Թվիթերում» հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան լքել է ազգային թիմի ճամբարն անձնական պատճառներով:
Երեկ 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Գերմանիայի հետ ընկերական խաղին (1:1):
Չի հստակեցվում` արդյոք Սիլվան կվերադառնա՞ ազգային ընտրանու ճամբար մինչև Արգենտինայի հավաքականի հետ խաղը, որը կկայանա մարտի 27-ին;
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Սիլվան հաճախ է բաց թողել «Մանչեսթեր Սիթիի» խաղերը` դարձյալ անձնական պատճառներով: Հունվարին ֆուտբոլիստը դա բացատրել է նրանով, որ իր երեխան ժամանակից շուտ է լույս աշխարհ եկել և պայքարում է կյանքի համար:
Մարտի կեսերին Դավիդը հայտնել է, որ տղան իրեն ավելի լավ է զգում, բայց դեռևս պայքարում է կյանքի համար: