Նեյմար դա Սիլվան՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի հայրը, խոսել է որդու վնասվածքի մասին, որը նա ստացել էր «Մարսելի» հետ Ֆրանիսայի առաջնության հանդիպման ժամանակ.
«Իհարկե, նա բաց է թողնելու «Ռեալի» հետ խաղը: Նրա մասնակցությունը բացառվում է և այլ կերպ լինել չի կարող: Նրա բուժումը կտևի 6-8 շաբաթ: Հնարավոր վիրահատման մասին դեռևս ոչինչ պարզ չէ»,- Նեյմարի հոր խոսքերը մեջբերում է «ESPN Brasil»-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին, Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: