Ամերիկյան հայտնի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը տանը պահում է իր սատկած շան երկու կլոններին, որոնք արտաքնապես իրարից չեն տարբերվում:
Այս մասին երգչուհին պատմել է Variety ամսագրին՝ մանրամասնելով, որ իր սիրելի շունը՝ Սամանթան, սատկել է նախորդ տարի: Հետաքրքրական է, որ սատկելուց առաջ շան բերանից ու ստամոքսից կլոնավորման համար նախատեսված բջիջներ են վերցվել:
Իր նոր շներին Սթրեյզանդն անվանել է Միսս Սքարլեթ և Միսս Վայոլեթ: Երգչուհին խոստովանել է, որ կենդանիներին տարբերում է վզկապի գույներով:
Նշվում է, որ այս երկուսից բացի՝ Սթրեյզանդն ունի ևս մի շուն: