Ամեն անգամ Մարտի 1-ից առաջ ֆիքսում ենք նույն իրողությունը՝ ծաղիկներ ենք դնում Մյասնիկյանի արձանի մոտ, հետո ամեն բան գցում հետին պլան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտեց «Մարտի 1»-ի իրադարձություններ հարցով լուծարված փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ մարտի 1-ի բացահայտումը բխում է և՛ իշխանության, և ՛ ընդդիմության շահերից:
«Եթե ուզում են լիարժեք պաշտոնավարել ու չմանևրել բացահայտելու կամ չբացահայտելու հարցում, իրենք պետք է որոշում կայացնեն: Ցավոտ որոշում կլինի շատ պաշտոնյաների համար, որոնք որոշումների արդյունքում մենք ունեցանք Մարտի 1»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Քոչարյանը նկատեց, որ, իրականում, բացահայտելու որևէ բան չկա, քանի որ ամեն բան բացահայտված է, պարզապես իրավական գնահատական պետք է տալ առկա փաստերին: Քոչարյանը նշեց, որ փաստահավաք խմբի կողմից հավաքված ամբողջ տեղեկատվությունը թողնվել է ԱԺ-ին:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների առնչությամբ ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացին, Անդրանիկ Քոչարյան ասաց.«Կարծում եմ՝ դա իր ազդեցությունը պետք է թողնի գործը տեղից շարժելու գործընթացում»:
Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ եթե Մարտի 1-ի բացահայտման հարցում առաջընթաց լիներ, ապա այսօր խորհրդարանական լսումներ չէր լինի:
Մանրամասները տեսանյութում: