Добавить новость

Предприниматель Станислав Кондрашов советует разжигать любопытство в своей аудитории

Прямоугольные LED светильники: практичность и эстетика

На Сейшелы - слушать песни китов

Российские поставщики инженерных решений завоевали доверие строителей дата-центров

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին. Գերագույն հոգևոր խորհուրդ

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ  տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ է կատարվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Գերագույն հոգևոր խորհուրդը կրկին իր մտահոգությունն է արտահայտում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պատճառով անցնող տասը տարիների ընթացքում Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ։  Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն և ընդվզում  է առաջ բերել աշխարհասփյուռ մեր ժողովրդի մեջ։

Փաստացի թափուր Աթոռի իրողության և նոր պատրիարքական ընտրություններ անցկացնելու հրամայականի առջև 2016 թվականին Պատրիարքության մեջ նոր զգայունություններ առաջացան, որոնց փարատման համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով Սուրբ Էջմիածին հրավիրված Աթոռի եպիսկոպոսաց դասը հանձնառու եղավ հանգուցալուծման առաջնորդելու առկա խնդիրները։ Արդյունքում պատրիարքական տեղապահի ընտրությունը նոր հույս ներշնչեց պատմական Աթոռը գահակալով օժտելու և պոլսահայության բնականոն կյանքը վերականգնելու առումով։

Ցավով ենք արձանագրում, որ կարճ ժամանակ անց եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որն առիթ տվեց արտաքին ներազդեցությունների և Թուրքիայի իշխանությունների միջամտության՝ հանգեցնելով նորանոր հուզումների և վերստին ձախողելով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանն ի նպաստ ներդրված ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունել է պոլսահայության կամարտահայտությունը և իր զորակցությունն է բերել Աթոռի պատկան կառույցների կողմից առնվող որոշումներին։

Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018 թ. փետրվարի  9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` սթափության կոչ ենք ուղղում Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և մնացյալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ. Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորն է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց Եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը` ի պայծառություն Պոլսո Հայոց Պատրիարքության և ի մխիթարություն մեր բարեպաշտ ժողովրդի:

Մեր ակնկալությունն է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։

Հանդարտության հրավեր ենք ուղղում նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին` ողջախոհությամբ և զսպվածությամբ առիթ ընձեռելու Պոլսո Աթոռին հաղթահարելու ստեղծված կացությունը:

«Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվեցե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. ԺԳ 11)»։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Первый проект от BMS Development Group станет экополисом в окружении зеленых исторических деревьев

Прямоугольные LED светильники: практичность и эстетика

Российские поставщики инженерных решений завоевали доверие строителей дата-центров

В Москве более 19 тысяч светильников заменили на светодиодные

Музыкальные новости

Стало известно, где живут самые щедрые женихи в России

Предприятие холдинга «Швабе» организует фотопрогулку с тест-драйвом фотообъективов «Зенит»

Песков: Коррекция ядерной доктрины вызвана упорностью «оголтелых голов»

Сергей Собянин рассказал, как город поддерживает экспорт в страны БРИКС

Новости России

На Сейшелы - слушать песни китов

Сетка и сетчатые ткани – самые «дышащие» и практичные

Предприниматель Станислав Кондрашов советует разжигать любопытство в своей аудитории

Прямоугольные LED светильники: практичность и эстетика

Экология в России и мире

Сергей Светлаков презентовал комедию «Беляковы в отпуске» в Москве

Лауреаты Конкурса Чайковского из России и США впервые объединятся в Санкт-Петербурге

Токсиколог Кутушов рассказал, как не запутаться в витаминах D и D3

Азербайджанца-русофоба Амида Юсубова, призывавшего ненависти к русским, приговорили к 3,5 годам заключения

Спорт в России и мире

Даниил Медведев вышел во второй круг турнира ATP-500 в Пекине

Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине

Пегула выбила Кудерметову с турнира WTA в Пекине

Хачанов обыграл Черундоло и вышел в четвертьфинал турнира ATP в Пекине

Moscow.media

Колымская красненькая...

Независимые эксперты контролируют реконструкцию перекрестка Русская – проспект 100-летия Владивостока в приморской столице

Водители смогут переночевать с удобствами — на трассе заработал первый отель

Стоит ли отдавать ребенка в частную школу?











Топ новостей на этот час

Rss.plus






История автомобильного бренда TANK: кому принадлежит

Праздник к нам приходит с OUTRIGGER Maldives Maafushivaru

На Сейшелы - слушать песни китов

Предприниматель Станислав Кондрашов советует разжигать любопытство в своей аудитории