Սոցցանցերում հնդիկ օգտատերերը ծաղրել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին իրենց երկիր կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ ընտրած հանդերձանքի համար, որը նրանք բնութագրել են որպես «անճաշակ»:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, մինչ օգտատերերի մեծ մասը գովաբանել է Թրյուդոյի հագուստի ընտրությունն այցելության առաջին երկու օրվա ընթացքում, նրանց այնքան էլ դուր չի եկել հաջորդ օրը Բոլիվուդում գալա միջոցառման ժամանակ նրա տեսքը, որից հետո սկսվել է քննադատությունների տարափը:
Նախարարները, հեղինակները, լրագրողներն ու շարքային հնդիկները հինգշաբթի սկսել են ծաղրել կանադացի վարչապետին՝ նշելով, որ նրա «զգեստապահարանը կեղծ և ձանձրացնող է»:
Համենայն դեպս, հաշվի առնելով իր հասցեին ուղղված քննադատությունները՝ պաշտոնյան նախընտրել է կոստյում կրել Հնդկաստանի խոշորագույն մզկիթներից մեկը՝ Ջամա Մասջիդ, այցելելիս: