Ամերիկյան SpaceX ընկերութունը արձակել է Falcon 9 հրթիռը, որը տիեզերք է հասցնելու ռադիոլոկացիոն հսկողության իսպանական Paz արբանյակը, ինչպես նաև Microsat-2a և Microsat-2b հաղորդակցական արբանյակները:
Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ նշելով, որ վերջին երկու արբանյակը տիեզերք են արձակվել համացանցի ազդանշանների տարածման Starlink նախագծի փորձարկման շրջանակներում:
Մինչև 2024 թվականը նախատեսվում է ուղեծրում հազարավոր արբանյակների ցանց ստեղծել, որոնք պետք է ապահովեն համացանցի տարածումը Երկրի ամբողջ մակերեսով:
Նախագծի իրականացման համար ընկերության գնահատումներով 10 մլրդ դոլար կպահանջվի, սակայն մեկ տարվա աշխատանքից հետո եկամուտը կարող է հասնել 30 մլրդ դոլարի: