Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունական Պելոպոնեսի համալսարանի պատվավոր դոկտոր է դարձել: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին փետրվարի 22-ին հրապարակվել է Հունաստանում ՌԴ դեսպանության կայքում:
Ինչպես հաղորդվում է, դոկտորի աստիճանը շնորհվել է նախագահի պաշտոնում Պուտինի ծավալած գործունեության համար, ինչպես նաև կրթության, արվեստի և ժողովրդավարության ոլորտներում Ռուսաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:
Հունաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Մասլովն, իր հերթին, ընդգծել է, որ ռուս նախագահին դոկտորի աստիճանի շնորհումն արտացոլում է հույն քաղաքացիների մեծամասնության բարենպաստ վերաբերմունքը ՌԴ-ի և նրա ղեկավարի նկատմամբ: