ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանն ազատվել է պաշտոնից:
Այս մասին որոշումն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում:
Որոշման նախագծում ասվում է. «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: