ԿԺԴՀ-ի պատվիրակության եռօրյա այցը Փհենչհանում Ձմեռային օլիմպիական խաղերին Հարավային Կորեային արժեցել է մոտ 223 հազար դոլար, հայտնում է «Յոնհապ» գործակալությունը:
Նշվում է, որ 121,4 հազար դոլար ծախսվել է ԿԺԴՀ ներկայացուցիչներին տեղավորելու և նրանց կացության համար, իսկ ևս 46,7 հազարական դոլար հատկացվել է տրանսպորտին և սննդին:
ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, առաջնորդի ընտանիքի անդամներից առաջինն է, որ Հարավային Կորեա է այցելել 1950-1953 թվականների Կորեական պատերազմի տարիներից ի վեր:
22 անդամից բաղկացած պատվիրակությունը, որի կազմում Կիմ Յո Չժոնից բացի եղել է նաև երկրի արարողակարգային նախագահ Կիմ Յոն Նամը, Հարավային Կորեա է այցելել փետրվարի 9-11-ը: