Երևանի «Ալաշկերտի» և Պերմի «Ամկարի» ղեկավարներն այսօր համաձայնության են եկել թիմի երիտասարդ առաջատար Ռուստամ Վազիտդինովի` վարձակալության հիմունքներով Հայաստանի չեմպիոնի կազմը համարելու շուրջ:
«Ամկարի» պաշտոնական կայքը գրում է, որ պաշտպանը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը ռուսական ակումբի հետ և տեղափոխվել «Ալաշկերտ»:
Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, բայց «Ամկարը» կարող է վերադարձնել ֆուտբոլիստին արդեն այս ամառ:
«Ալաշկերտը» դեռևս պաշտոնապես չի հայտարարել հերթական տրանսֆերի մասին:
Հաղորդվում է, որ Վազիտդինովը «Ամկարի» երիտասարդական թիմում նորամուտը նշել է 2014 թվականին, երբ դեռ 17 տարեկան չի եղել: Ընթացիկ մրցաշրջանը նրա համար 5-րդն էր «Ամկարի» երկրորդ թիմում:
Այս ընթացքում նա Ռուսաստանի երիտասարդական առաջնության 87 հանդիպման է մասնակցել և դարձել է 5 գոլի հեղինակ: