Добавить новость

Кредиты на покупку жилья и россияне: Севастополь не вошёл в топ регионов

Генерал армии Виктор Золотов принял участие в заседании национального антитеррористического комитета

50 дней изменивших ход войны

РСХБ проанализировал рынок хмелеводства и потребления пива

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Մարտի 1»-ը «ուչաստկովի»-ի մակարդակի գործ է, եթե իշխանության ղեկին չլինեն սպանությունների հեղինակները. Փաշինյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում, որ Ազգային ժողովը երբևէ հավանություն տա 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու տեքստին:


«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը սակայն նշում է՝ իրենց նպատակը «Մարտի 1»-ի գործը հանրային ու քաղաքական օրակարգում պահելն է։


«Մարտի 1»-ի տասը տարին է լրանում, իմաստն այն է, որ էդ հարցը շարունակի մնալ հանրային ու քաղաքական օրակարգում։ Կարձանագրենք, որ մենք ունենք բաց հարց, սա նաև հարգանքի տուրք կլինի զոհերին ու նաև ճանաչում կլինի էդ փաստի», - ասաց Փաշինյանը։


Հարցին, թե ռեա՞լ է, որ այս գործը բացահայտվի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այս գործը մի «ուչաստկովի»-ի մակարդակի գործ է, եթե իշխանության ղեկին չլինեն նրանք, ովքեր այդ սպանությունների հեղինակներն են», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Հայաստանի Հանրապետությունում կա՞ մարդ, որը լուրջ հավատում է, որ «Մարտի 1»-ի գործով հիմա նախաքննություն է ընթանում, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են ընթանում։ Ես չեմ կարծում, թե որևէ մարդ լրջորեն այդպես կարող է մտածել։ Գործ է, գցել են էնտեղ, 10 տարի նախաքննություն է գնում՝ չորս ոստիկաններին, որոնց «Չերյոմուխա - 7» -ը օգտագործելու համար իբր մեղադրանք են առաջադրել, մարդը կարող է 7, 8, 9 նույնիսկ 10 տարի մեղադրյալ է։ Պատկերացնում եք, մարդը 10 տարի մեղադրյալ է, նրա գործով որոշում չկա՝ ո՛չ որոշում են, որ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկեն դատարան, ո՛չ որոշում են գործը կարճել, էս մարդուն ասեն՝ գնա քո գործին։ Պատկերացրեք մի երկրում մարդը 10 տարի մեղադրյալի կարգավիճակում լինի, սա աբսուրդ է։ Հետո էլ ասում են՝ իրավական լեզվով խոսենք։ Իրավական լեզվով խոսեք՝ 10 տարին ո՞րն է։ Այսինքն՝ մի ամբողջ ծանր պատժաչափի ժամկետով մարդը մեղադրյալ է, պատկերացնո՞ւմ եք, եթե էդ մարդը լուրջ մեղադրյալ է, 10 տարվա մեջ շաքար էլ կստանա, ինչ հիվանդություն ասես կստանա, այսինքն՝ էդ մարդուն կտտանքների ենք մենք ենթարկում»։


Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:


Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»:


«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։


«Ելք» փետրվարի 23-ին «Մարտի 1»-ի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպել։ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի լսումներին։


Հարցին, թե Սերժ Սարգսյանն և Ռոբերտ Քոչարյանը հրավիրվա՞ծ են, Փաշինյանը պատասխանեց. - «Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ճիշտ է, տենց գաղափար կար հրավիրելու, բայց չենք հրավիրել, բայց հայտարարություն ենք արել, ովքեր ուզում են ներկայանան, մասնակցեն, թող մասնակցեն։ Եթե Սերժ Սարգսյանն ուզում է մասնակցի խորհրդարանական լսումներին, կարող է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկի իր տվյալները և այդպիսով մասնակցի։ Այնպես չի, որ մենք բոլորին հրավիրում ենք»։


Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:


Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:


2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:


Փաշինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.







 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Полумарафон «Большая Волга» прошел весело

Петербург возглавил рейтинг регионов по числу занятых в малом и среднем бизнесе

Зарплаты врачей превысили 280 тысяч рублей в двух регионах

Москвич выкинул жену и ребенка из окна квартиры на 16-ом этаже. Видео

Музыкальные новости

После «Спартака» чемпион устал морально — в Самаре шоу не будет. Прогноз на «Акрон» — «Зенит»

Нахватал штрафов. Тайный внук Пугачевой гоняет по Москве на «Мерсе»

Большинство россиян за год потратили на штрафы 7-10 тысяч рублей

Собянин: Запускаем два новых ночных автобусных маршрута

Новости России

Гондоу едет в Россию для перехода в «Зенит»

Педагоги Узбекистана изучили методики колледжа в Истре во время рабочего визита

Синоптик Позднякова спрогнозировала теплое окончание августа в Москве

Джанашия: «С удовольствием приму предложение от «Локомотива»

Экология в России и мире

Новые лица отелей Hilton на Сейшелах

Дети-пациенты Ставропольской психиатрической больницы посетили спортивный комплекс детского центра Family Park.

10 секретов, которые психологи скрывают: узнайте, что они не хотят, чтобы вы знали!

Gloria Jeans выпустил новую рекламную кампанию с Ириной Шейк

Спорт в России и мире

Рублёв проиграл Монфису на выставочном турнире в Нью-Йорке

Карен Хачанов поднялся на одну строчку в рейтинге ATP

Синнер об увольнении фитнес-тренера и физио после допинг-скандала: «Из-за ошибок у меня нет уверенности, необходимой для дальнейшей совместной работы»

Александрова проиграла в полуфинале теннисного турнира в Монтеррее

Moscow.media

Главное - это свет

"Калина" насмерть сбила пешехода

Компания Great Wall привезет большой рамный внедорожник Haval H5 в Россию

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70











Топ новостей на этот час

Rss.plus






Алексей Лисовенко оценил мастерство участников фестиваля по рыбной ловле «Джамгаровский карась – 2024»

Вильфанд спрогнозировал температуру выше 30 градусов в десяти регионах России

РСХБ проанализировал рынок хмелеводства и потребления пива

Генерал армии Виктор Золотов принял участие в заседании национального антитеррористического комитета