Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Անալենա Բաերբոքը հանդես է եկել սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի կողմից շարունակվող ռազմական գործողության հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ հրավիրելու կոչով, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է համառի թուրք զինվորների՝ Աֆրինից դուրս գալու հարցում:
Իր հայտարարության մեջ Բաերբոքն ընդգծել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում առկա է թուրքական ԶՈւ-ի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ուժերի հետ բախումը, ինչը ՆԱՏՕ-ի համաձայնագրի խախտում է:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ