Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը, որը հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե «ամենալավ թուրքը մեռած թուրքն է», լուրջ հակազդեցության է արժանացել երկրի որոշ ուժերի կողմից:
Ինչպես գրում է T24 կայքը, Հունաստանում գործող «Բարեկամություն, հավասարություն, խաղաղություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Ալիչավուշը դատի է տվել նախկին նախարարին՝ մեղադրելով նրան ռասիստական դրսևորման համար:
«Ֆաշիստական ու ռասիստական այս կոչերը պարունակում են լուրջ հանցանք, որն անընդունելի է», - ասել է հունաստանաբնակ թուրք գործիչը՝ շեշտելով, որ նման արտահայտությունները նպաստում են ժողովուրդների միջև թշնամության խորացմանը:
Աղմկահարույց հայտարարությունը հույն նախարարն արել էր հունական Skai Radyo-ի եթերում: