Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ իր համար կարևոր չէ, որ հարձակվող Կարիմ Բենզեման յուրաքանչյուր խաղում գրավի մրցակիցների դարպասները:
Ֆրանսիացի մասնագետն այս մասին խոսել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված` «Լեգանեսի» հետ խաղից հետո (3:1).
«Ոչ, ինձ չի անհանգստացնում այն, որ Բենզեման գոլ չխփվեց: Իհարկե, նա կցանկանար գոլով աչքի ընկել, բայց այսպիսին է իրավիճակը:
Կարիմն օրեր առաջ գոլ խփեց «Բետիսին»: Այսօր դա նրա մոտ չստացվեց, բայց Կարիմը օգտակար շատ բան արեց իր թիմակիցների համար: Ես գոհ եմ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: