Վաղը` Կառավարության հերթական նիստին, չզեկուցվող հարցերի շրջանակում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների փաստաթղթերի փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագիրը վավերացման պահից կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:
Սույն համաձայնագիրը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում /կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին/տեղեկանքներին/ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց:
Համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը:
Սույն համաձայնագիրը կնպաստի նաև կրթության և գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման նորմեր հաստատելու գործում: