Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Բավարիան» «Ալյանց Արենայում» 2:1 հաշվով հաղթեց «Շալկեին»:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին: 29-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գնդակը: Գոլով աչքի ընկավ Ֆրանկո Դի Սանտոն:
Հանդիպման վերջնական հաշիվը 36-րդ րոպեին ձևակերպեց Թոմաս Մյուլերը:
Այս խաղից հետո «Բավարիան» 56 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շալկեն» 34 միավորով 6-րդ տեղում է:
«Բավարիա»-«Շալկե»` 2:1
Գոլերը` Լևանդովսկի (6), Մյուլեր (36) - Դի Սանտո (29)