Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Աթլետիկոն» ուժեղ գտնվեց «Մալագայից»:
Հանդիպումը կայացավ Մալագայի «Լա Ռոսալեդա» ստադիոնում և ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ մադրիդյան ակումբի: Խաղի միակ գոլը 40-րդ վայրկյանին խփեց «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:
Ֆրանսիացի հարձակվողը խփեց իր ամենաարագ գոլը «Աթլետիկոյի» կազմում:
«Աթլետիկոն» վաստակած 52 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Մալագան» 13 միավորով վերջին տեղում է:
«Մալագա»-«Աթլետիկո»` 0:1
Գոլը` Գրիզման (1)