Փետրվարի 10-ին Փհենչհանում կայացող Օլիմպիական խաղերում խաղարկվեցին մեդալների առաջին 5 հավաքածուն:
Երկու ոսկե մեդալ հաջողվեց նվաճել Գերմանիային, որոնք էլ թիմային ոչ պաշտոնական տվյալներով զբաղեցնում են առաջին հորիզոնականը: Գերմանացիներից հաջողության են հասել բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը և թռչող դահուկորդ Անդրեաս Վելինգերը:
Մեկական ոսկի իրենց հաշվին ունեն Հոլանդիան, Շվեդիան և տանտերերը՝ Հարավային Կորեան:
Մեդալների ընդհանուր հաշվարկով առաջատարը Հոլանդիան (1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ) և Նորվեգիան են (3 արծաթ, 1 բրոնզ):