Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել է նախագահական վաղաժամկետ ընտրությունները բոյկոտելու մասին: Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության նախագահ Արիֆ Հաջինլին:
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարել էր ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը»:
Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է անցկացվեին 2018-ի հոկտեմբերի 17-ին, բայց երկրի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ ապրիլի 11-ին վաղաժամկետ ընտրություններ են նշանակվել: