Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Փարկում» մրցեց «Համբուրգի» հետ:
Խաղն ավարտվեց Պետեր Շտյոգերի գլխավորած թիմի հաղթանակով` 2:0: Խաղի հաշիվը 49-րդ րոպեին բացեց Միշի Բատշուային: Երկրորդ խաղակեսի վերջնամասում Անդրե Շյուրլեի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարիո Գյոտցեն:
Հավելենք, որ երկարատև դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Մարկո Ռոյսը, ով ապաքինվում էր վնասվածքից: Վերջինս փոխարինման մտավ 71-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Բորուսիան» 37 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: «Համբուրգը» 17 միավորով 17-րդ տեղում է:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Այնթրախտ» Ֆ.-«Քյոլն»` 4:2
«Բայեր»-«Հերտա»` 0:2
«Հանովեր»-«Ֆրայբուրգ»` 2:1
«Հոֆենհայմ»-«Մայնց»` 4:2