Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվել է «Տոտենհեմին»: «Զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 64-րդ րոպեին:
Երկրպագուները խաղի ընթացքում հասցրել են Twitter-ում խոսել Մխիթարյանի խաղի մասին:
@hesham786. «Կես ժամ հյուսիսլոնդոնյան դերբիում և մենք տեսանք իրական Մխիթարյանին: Հեշտ է կորցնում գնդակը և վատ փոխանցումներ կատարում»
@ArsenalTerje. «Մխիթարյանին այսօր ի՞նչ է պատահել»
@UtdTom_. ««Արսենալի» երկրպագուներն այժմ հասկացան, թե ինչու է ՄՅՈւ-ն վաճառել Մխիթարյանին»
@footymervz. «Եթե Մխիթարյանը կայուն ֆուտբոլիստ լիներ, կմնար «Օլդ Թրաֆորդում»: Բայց «Արսենալի» երկրպագուները կխոսեն միայն «Էվերթոնի» հետ խաղում կատարած 3 գոլային փոխանցման մասին»
@CosmasRop. «Հենրիխ Մխիթարյանը շոկային էր առաջին խաղակեսում: Պատճառը կամ նրա կամ էլ նրա խաղային դիրքի մեջ էր: Վենգերը կարող է նրան աջ տեղափոխել»
@_Steve_Rutter. «Մխիթարյանը հրաշալի է խաղում աջ եզրում, իսկ Վենգերը հաջորդ շաբաթ նրան ձախ եզր է տանում»
Նշենք, որ «Whoscored.com»-ը Մխիթարյանի խաղը գնահատել էր միջինից բարձր` 6,3: