Լեհ քաղաքական լրագրող Թոմաշ Մացեյչուկի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարելով, որ Հայաստանի մայրաքաղաքը պետք է լինի Ադրբեջանի մաս՝ «ուղերձ» է ուղարկում ադրբեջանցիներին և թուրքերին՝ Բաքուն երազում է Հայաստանը ավերելու և այն դեպի Թուրքիա տանող միջանցք դարձնելու մասին:
«Դա մեծ աշխարհաքաղաքական նախագծի մաս է՝ Օսմանյան կայսրության վերականգնման նախագիծ է»,- ասաց նա:
Թոմաշ Մացեյչուկի խոսքով՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կարող ենք ստիպել քաղաքական գործիչներին, ինչպես Ալիևն է, դառնալ ավելի ագրեսիվ և «պատրիոտ»՝ ժողովրդավարություն և ժողովրդի աջակցությունը ստանալու համար: «Ալիևը ցանկանում է հաղթել ընտրությունները և ցույց տալ աշխարհին, որ ինքը դեմոկրատ և լեգիտիմ առաջնորդ է»,- նշեց նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ է կարծում, արտահերթ ընտրություններ անցկացնելով՝ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, Տոմաշ Մացեյչուկը նկատեց՝ Ադրբեջանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ Հայաստանի հետ:
«Հարցն այն է, թե որն է լինելու Բաքվի հաջորդ քայլը: Նրանք պատրաստվո՞ւմ են զավթել Արցախը, հետո Երևանը»,- նշեց նա՝ հավելելով, որ շատ ավելի հարցեր կան, բայց դրանցից ամենակարևորն այն է, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է աջակցել Հայաստանին, ես վախենում եմ, որ Մոսկվան գործարք կկնքի Անկարայի հետ և կփակի աչքերը նոր Հայոց ցեղասպանության վրա»:
Հայաստանը, ըստ նրա, պետք է փնտրի աջակցություն միջազգային հանրությունում՝ ՄԱԿ–ում, Եվրամիությունում և իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգերում:
«Ամեն դեպքում, հայերը պետք է պատրաստ լինեն զենքն իրենց ձեռքը վերցնելու և իրենց կանանց և երեխաներին պաշտպանելու համար: Յուրաքանչյուր հայ տղամարդ, որն ապրում է ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում պետք է պատրաստ լինի վերադառնալ Հայաստան և պայքարել զավթիչների դեմ: Եթե Դուք պարտվեք այս պատերազմում, դուք կկորցնեք ձեր երկիրն ընդմիշտ»,- նշեց նա: