Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում կայացած հյուսիսլոնդոնյան դերբին ավարտվել է «Տոտենհեմի» հաղթանակով:
«Խթանները» հաղթել են «զինագործներին» նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը 49-րդ րոպեին խփել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
«Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 64-րդ րոպեին:
«Whoscored.com» վիճակագրական կայքը հանդիպումից հետո ներկայացրել է երկու թիմերի ֆուտբոլիստների գնահատականը:
Մխիթարյանը ստացել է միջինից բարձր` 6,3 գնահատականը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը: Չեխ դարպասապահը ստացել է 8,2 գնահատականը: