Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է թուրքական T129 ATAK ուղղաթիռի ընկնելու պահը Սիրիայի հետ սահմանին գտնվող Հաթայ նահանգում:
Տեսանյութը հրապարակել է Directorate 4 Telegram ալիքը, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեության մոնիթորինգով: Ուղղաթիռի ոչնչացման պատասխանատվությունն արդեն ստանձնել են քրդական զորամիավորումները: Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռը ներգրավված է եղել սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի գործողություններին և հարվածներ է հասցրել քրդերի դիրքերի ուղղությամբ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ ուղղաթիռում գտնվող երկու օդաչուն էլ զոհվել են: Նա նաև նշել է, որ դեռևս որևէ ապացույց չկա, որ ուղղաթիռն ընկել է «արտաքին միջամտության» պատճառով: