Եվրամիության երկրների հետ ազատ վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի գործարկման համար վտանգներ ներկա պահին չկան, սակայն վրացական կողմը պետք է զգոն լինի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:
Վրաստանի քաղաքացիները, որոնք կենսաչափական անձնագրեր ունեն, մարտի 28-ից սկսած կարող են առանց մուտքի արտոնագրի կարճաժամկետ ուղևորություններ իրականացնել դեպի ԵՄ երկրներ: Շենգեն գոտում գտնվելու թույլատրելի ժամկետը մինչև 90 օր է`կես տարվա ընթացքում: Ազատ վիզային ռեժիմը Եվրամիության երկրներում աշխատելու թույլտվություն չի տալիս:
Վերջերս կացարան խնդրողների աջակցության եվրոպական բյուրոն տեղեկացրել էր, որ կացարան փնտրող վրաց քաղաքացիների թիվը ԵՄ անդամ երկրներում 2017 թվականին ավելացել է 35 տոկոսով: