Սիրիական բանակի զինվորականները Լաթաքիա նահանգի հյուսիսում գտնվող Քինսաբբա շրջանում ոչնչացրել են բանակի դիրքերի վրա հարձակում գործած գրոհայինների, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության հայտնած տվյալներին:
Ըստ տեղեկության՝ ամբողջովին ոչնչացված է Քինսաբբից արևելք ընկած Թել Հդադ բնակավայրում դիրքավորված զինյալների խումբը:
Վերջիններս փորձել են ռազմական գոտու սահմաններում հարձակում գործել Սիրիայի բանակային ուժերի վրա, սակայն՝ ապարդյուն:
Հիշեցնենք, որ երկրի հյուսիսային Իդլիբ նահանգում սիրիական բանակին վերջերս հաջողվել է լուրջ կորուստներ պատճառել ահաբեկչական խմբավորումների տարբեր ջոկատների: