«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր կարող են խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի` «Խետաֆեի» հետ խաղում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ առաջիկա խաղը Պիկեն բաց կթողնի:
«Marca»-ն հայտնում էր, որ պաշտպանը չի ապաքինվել ծնկի վնասվածքից, որը ստացել էր առաջնության նախորդ տուրի` «Էսպանյոլի» հետ խաղում, և Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Վալենսիայի» հետ խաղին մասնակցել է միայն դիմակայության կարևորության պատճառով` ներարկումների շնորհիվ:
Բացի դա, ցուցակում ընդգրկված է նաև հարձակվող Ուսման Դեմբելեն, որը վնասվածքի պատճառով չի խաղում հունվարի կեսերից:
«Բարսելոնա»-«Խետաֆե» հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 11-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: