««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Մինչ Արմեն Մուրադյանը փորձում է ցույց տալ, որ համալսարանում ամեն ինչ նորմալ է, այնտեղ նոր ռեկտորի են սպասում: Լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնին հավակնում է Իզմիրլյան ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը: Համալսարանի պրոֆեսորադասախոսական հատկապես տարեց կազմի կողմից անընդունելի են Արմեն Մուրադյանի ինքնագովազդը և նրա կադրերը: Հատկապես լուրջ դժգոհություն կա նրա կադր համարվող առաջին հիվանդանոցի տնօրեն Արմեն Մինասյանից, որն աչքի չի ընկնում հարգալից վերաբերմունքով ո՛չ ուսանողների, ո՛չ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: