Ամերիկյան SpaceX ընկերությունն առաջարկել էր ՆԱՍԱ-ին և ԱՄՆ ռազմաօդային ուժերին օգտագործել Falcon Heavy գերծանր հրթիռը գիտական և ռազմական նշանակության ուղեբեռի համար: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Լորի Գարվերը:
Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ն դիտարկել է Falcon Heavy-ի կոմերցիոն օգտագործումն ու հրաժարվել է ընկերության առաջարկից: Նրա կարծիքով, սակայն, Space Launch System գերծանր հրթիռի փոխարեն ՆԱՍԱ-ի համար առավել նպատակահարմար է կիրառել Falcon Heavy-ն, որը 10-ն անգամ ավելի մատչելի է:
GeekWire-ը կարծիք է հայտնել, որ ՆԱՍԱ-ն և ԱՄՆ օդուժը հրաժարվել են Իլոն Մասկի առաջարկից, քանի որ չէին ցանկանում ռիսկի տակ դնել իրենց սեփական արբանյակները փորձնական թռիչքի ժամանակ կամ իրենց տիրապետության տակ համապատասխան սարքավորումներ չեն ունեցել: