Добавить новость

День пожилого человека отметили в Павловском Посаде

Пункт приема вторсырья «Мегабак» в Истре открыли после реконструкции

Конфликт на Ближнем Востоке не влияет прямо на курс рубля

Баллоны с газом бросили около ЖК «Селигер сити» в Москве, где произошел взрыв



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ոչ մի պատրիարք առանց պետության կամքի այստեղ չի ընտրվել, պետության հետ չենք կարող խաղալ. Պոսլո պատրիարքի փոխանորդ վերընտրված Ա. Աթեշյան

Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի խոսքով՝ այսօր իրենք կատարել են Ստամբուլի նահանգապետարանի ցանկությունը՝ վերադառնալով 2010 թվականի նախարարների խորհրդի կողմից վավերացված որոշմանը, ըստ որի՝ ընդհանուր փոխանորդն ինքն է:

Հիշեցնենք, որ այսօր կայացած Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Աթեշյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ նաև, ըստ 2010 թվականի որոշման, պատրիարքական ընտրություններ կարող են անցկացվել միայն պատրիարքի մահանալու դեպքում:

«2010 թվականին եկեղեցական ընդհանուր համագումարին որոշվեց, որ քանի որ պատրիարքը ողջ է, և նրան հանգստյան կոչելու իրավունք էլ չունենք և նորն էլ ընտրել չենք կարող, հակականոնական է, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդի աթոռ լինի և պատրիարքի լիազորությունները նրան տրվեն: Պետությունը մեզ ասաց, որ դուք 2010 թվականին աթոռ ուզեցիք, մենք էլ ձեզ չմերժեցինք և նախարարների խորհրդով վավերացրինք: Նախարարների խորհրդի որոշումը խաղալիք չէ, որ ամեն անգամ կարողանաք փոխել: Նրանք ընդունեցին, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, և կրոնական ժողովն էլ այսօր դա վավերացրեց»,- նշեց նա:

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, թե ինքն է միջամտել, որ պատրիարքական ընտրություններ չլինեն, ինքը իշխանությունների համար ցանկալի մարդ է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց․«Դրանք զրպարտություն են: Եթե հակառակը լիներ, ես տեղապահ ընտրված մարդուն արտոնություն չէի տա: Տեղապահի ընտրությունը ես արտոնեցի: Ես շնորհավորեցի նրան՝ հակառակ նրան, որ գիտեինք՝ դա հակականոնական է: Պետությունն ասել էր՝ ընտրություն չպետք է անեինք, 2010 թվականից հետո հրահանգ կա, մենք այդ ընտրությունը չենք ճանաչում»,- նշեց Արամ Աթեշյանը՝ հավելելով, որ պետությունը կանոնների հիման վրա է իր որոշման բացատրությունը տալիս, - մեզ հիշեցրեց, թե մենք ինչ էինք ուզել: Ասացին՝ 2010 թվականի օգոստոսի 2-ին դուք այդպես ուզեցիք և վավերացրիք: Խաղալիք չէ, որ ուզած պահին փոխեք օրենքները, նոր որոշումներ ընդունեք»:

Դիտարկմանը, թե Պոլսո պատրիարքարանի միաբան, Կրոնական ժողովի ատենապետ Սահակ Մաշալյանն առաջինը դժգոհություն հայտնեց իր հետ կապված՝ մեղադրելով, որ նա խոչընդոտում է պատրիարքական ընտրությունների անցկացմանը, Արամ Աթեշյանը պատասխանեց․«Սահակ սրբազանը 2010 թվականին ընդունված որոշումների մասին ոչինչ չգիտեր, նա 2011 թվականին եկավ: Այսօր ինքը զարմանքով ասաց, թե ինչու իրեն չենք ասել, որ 2010 թվականին մենք ենք որոշել, որ մինչև պատրիարքը չմահանա, նոր պատրիարք չենք կարող ընտրել: Սրբազանն ինքը բողոքեց, որ ինքը այդ մասին չգիտեր»,- պատմեց Արամ սրբազանը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ այս մեկ տարվա ընթացքում պատրիարքարանի շուրջ տեղի ունեցողի արդյունքում պոլսահայ համայնքը պառակտվեց, Աթեշյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ պետք է պառակտվի: Եթե մարդիկ ցանկանան պառակտել համայնքը, անկախ ամեն ինչից դա կանեն, և դրա վնասը պատրիարքարանը, համայնքը կտեսնի,- ասաց նա,- մենք պետության հետ չենք կարող խաղալ, չենք կարող ամեն անգամ նոր բան ուզել և ասել՝ վավերացրեք խնդրեմ: Ոչ մի պետություն նման բան չի անի: Անշուշտ, գոռացող, գոչողներ կլինեն, մինչև այսօր էլ՝ զրպարտություններ են անում, հայհոյանքներ են անում»:

Դիտարկմանը, թե Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը թողեց Գերմանիայի թեմի առաջնորդի աթոռը, եկավ Պոլսո պատրիարքական ընտրություններն անցկացնելու, Արամ Աթեշյանը միանգամից հակադարձեց՝ Գարեգին Բեքչյանի՝ Գերմանիայի Հայոց թեմն առաջնորդելու ժամկետը դեկտեմբեր ամսին արդեն ավարտվել էր։

«Պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար չէ, որ աթոռը լքեց: Իր պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Մարդիկ թող իրենց չխաբեն»,- ասաց նա:

Արամ Աթեշյանը Գարեգին Բեքչյանին նաև իր հոգևոր եղբայրն անվանեց և նշեց, որ իրենց մեջ խնդիր չկա: «Գարեգին սրբազանը ցանկանում է թողնել, գնալ,- ասաց նա՝ նշելով, որ չգիտեն, թե ուր կգնա նա,- հնարավոր է՝ գնա քրոջ մոտ կամ Հայաստան, բայց ինքը ասաց՝ ես այստեղ մնալ չեմ ցանկանում: Իր փափագն է: Գարեգին սրբազանը հենց առաջին օրվանից ասել էր՝ կհեռանա, եթե պետությունը իրեն չճանաչելու վերաբերյալ գրավոր ասի: Պետությունն այդ մասին իրեն գրավոր ասաց»:

Հարցին՝ այնուամենայնիվ ինքը չի՞ տեսնում թուրքական իշխանությունների ցանկությունը՝ միջամտելու Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացին, նա պատասխանեց. «Նման բան ասողները թող Պոլսո պատրիարքական աթոռի պատմությունն ուսումնասիրեն, նոր խոսեն: 550 տարի է՝ պետությունը խառնված է, նորություն չէ դա, և այստեղ ասել, որ պետությունն իրավունք չունի, սխալ է, այդ իրավունքը մենք չունենք․Պոլսո պատրիարքական աթոռը պետությունն է հիմնել 1461 թվականին: Ոչ մի պատրիարք առանց պետության կամքի այստեղ չի ընտրվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել էր 9 տարի շարունակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում էր նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ. փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն:

Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ էր եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Проценты по ипотеке в России взлетели до 35% годовых

Петь то, что нравится. В Юго-Западном округе в рамках «Московского долголетия» занимается хор «Ясный день»

ТАСС: потерпевшие и свидетели дали показания на боевиков из «Крокуса»

Рублю нужен пожар

Музыкальные новости

Команда сервисного локомотивного депо «Вологда» филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис» стала серебряным призёром турнира по мини-футболу «Рабочее первенство»

Депутат ЗСК Виктор Тепляков осмотрел помещение казачьего общества в Сочи после ремонта

Невидимая угроза: врач Кутушов рассказал, как токсины попадают в вашу еду

Сотрудники Росгвардии, дислоцированные на территории комплекса «Байконур», приняли участие в товарищеском матче по мини-футболу

Новости России

Вандалы разрушили Аллею памяти Владимира Жириновского в Воронеже

Сотрудник Рен-ТВ выдавал себя за журналиста Би-би-си, чтобы подобраться к оппозиционерам в Европе

На всероссийский конкурс отправили более 30 фильмов о путешествиях по Приамурью

Экология в России и мире

Первую партию «Морских лесов» высадили в Японском море

Токсиколог Кутушов назвал дефицит магния причиной проблем с пищеварением

Последняя выпущенная песня Вячеслава Добрынина “Родная Земля”, исполненная Сергеем Арутюновым и Львом Лещенко, навсегда сохранит память о великом композиторе

Спектакль «Раневская. Одинокая насмешница» в Москве: дань великой актрисе

Спорт в России и мире

Пегула выбила Кудерметову с турнира WTA в Пекине

Рублев вышел в четвертьфинал турнира в Пекине

Медведев проиграл Алькарасу в полуфинале турнира ATP в Пекине

Сизикова не смогла выйти в 1/4 финала турнира WTA в Пекине в парном разряде

Moscow.media

Парковку у "Екатеринбург Арены" застроят небоскребами

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области











Топ новостей на этот час

Rss.plus






В Ставрополе открылась научно-практическая конференция по психиатрии

Ярким представлением открылась в Магнитке необычная выставка

Наро-Фоминск: бизнес и экология идут рука об руку

Валентин Коновалов отправился с рабочей поездкой в Москву