Թբիլիսիում Իրանի քաղաքացի է ձերբակալվել՝ կանխամտածված սպանության կազմակերպման մեղադրանքով: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակորելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը:
Գերատեսչության տվյալներով՝ 1964 թվականին ծնված իրանցին ձերբակալվել է վրաց ՆԳՆ քրեական ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավո վարչության, Գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական և հետաքննչական միջոցառումների ժամանակ:
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը 5500 դոլարի դիմաց կազմակերպել է Թբիլիսիում գտնվող՝ 1981 թվականին ծնված Իրանի մեկ այլ քաղաքացու սպանությունը», - ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ձերբակալված անձին սպառնում է 16-20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն: