Ամերիկյան Մարշֆիլդ քաղաքի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ ավելի քան 50 մեքենայի մասնակցությամբ: Բացի այդ, ևս 20 մեքենա արգելափակված է մնացել խցանման պատճառով:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ՃՏՊ-ի հետևանքներն անօդաչուի միջոցով նկարահանել են կամավոր հրշեջ հաշվարկի աշխատակիցները:
Ամերիկյան աղբյուրի հաղորդմամբ՝ ավտովթարի պատճառը եղանակային պայմաններն են եղել: Ոստիկանների խոսքով՝ ջերմաստիճանների տատանումների պատճառով նստած ձյունն արագ հալվել է՝ ճանապարհները պատելով սառույցով: Այս պայմանների պատճառով վթարներ են տեղի ունեցել Կանզասի, Միսսուրիի և Այովայի մայրուղիներում:
Ընդհանուր առմամբ, 650 վթար է գրանցվել, մահացել է 6 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: