Չինաստանի Թայնան քաղաքում կինը դուրս է ցատկել ավտոմեքենայից, որը երթևեկել է մոտ 97 կմ/ժ արագությամբ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը նկարահանել է նույն ճանապարհով երթևեկող մեկ այլ ավտոմեքենայում տեղադրված նկարահանող խցիկը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է բացվում ավտոմեքենայի դիմացի դուռը, այնտեղից կին է դուրս ցատկում և ընկնում գետնին:
Նշվում է, որ միջադեպի պատճառը կնոջ և նրա զուգընկերոջ միջև ծագած վեճն էր: Կինը չի սպասել, մինչև ավտոմեքենան կանգ առնի ու երթևեկելու ընթացքում դուրս է թռել:
Հատկանշական է, որ կինը ողջ է մնացել՝ ընդամենը ոտքի մի քանի աննշան քերծվածք ստանալով: Միջադեպի ականատեսը ոստիկանություն է կանչել, որը որպես դժբախտ պատահար է որակել տեղի ունեցածը: