Россия сегодня միջազգային լրատվական գործակալության ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Պենտագոնի որոշմամբ Գուանտանամոյի բանտարկյալներն այլևս չեն կարող դիտել հեռուստաալիքը:
«Չեմ պատկերացնում՝ ինչին կարող էինք խառնվել Գուանտանամոյում, սակայն Պենտագոնը որոշել է հեռացնել մեզ այնտեղից», - ասել է Սիմոնյանն RT-ին:
Ավելի վաղ Miami Herald-ը հաղորդել է, որ RT հեռուստաալիքը հանել են Գուանտանամոյի բանտարկյալներին հասանելի ալիքների փաթեթից: Աղբյուրի տվյալների համաձայն՝ այս որոշումն ընդունել է Պենտագոնը:
Սիմոնյանի խոսքով՝ այնպիսի ճնշման, ինչպիսին ԱՄՆ-ում է, հեռուստաալիքը չի ենթարկվում ոչ մի ուրիշ երկրում: