Իտալական «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի թաթի վնասվածքը լուրջ չէ: Այդ մասին հաղորդել է նրա թիմակից, կիսապաշտպան Մարեկ Համշիկը:
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 4-ին, Մերտենսը փոխարինվել էր Իտալիայի առաջնության 23-րդ տուրի` «Բենեվենտոյի» (2:0) հետ կայացած խաղի երկրորդ խաղակեսում: Վերջինս այդ խաղում դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ:
«Սկզբում մենք նրա համար շատ վախեցանք: Լավ է, որ նրա վնասվածքն այդքան էլ ծանր չէր: Հիմա կենտրոնացված ենք «Նապոլիի» առաջիկա խաղերի վրա: Մեզ համար յուրաքանչյուր խաղ եզրափակչի նման է: Ցանկանում ենք մրցաշրջանը հաջող ավարտել»,- Համշիկի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մերտենսը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: «Նապոլին» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: