Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone X թոփային սմարթֆոնը երբեմն չի արձագանքում ստացվող զանգերին ու դուրս չի գալիս «սպասման» ռեժիմից:
Ինչպես նշում է life.ru-ն, 1.000 դոլարանոց սմարթֆոնի մի շարք օգտատերեր հայտնել են նշված թերությունների մասին, ինչից հետո Apple-ն ուշադրություն է դարձրել բողոքներին:
Խնդիրն այն է, որ հեռախոսը դուրս չի գալիս «սպասման» ռեժմից ու չի ակտիվացնում էկրանը՝ չնայած, որ ստացվող զանգի ձայնը գալիս է:
Գործարանային կարգավորումներին անցնելը ցանկալի արդյունք չի տալիս: Խնդիրը լուծվում է ժամանակավորապես:
Financial Times-ի փոխանցմամբ՝ խնդիրն առաջացել է առնվազն 100 մարդու մոտ: Apple-ն առաջարկել է օգտատերերին դիմել տեխնիկական աջակցության կենտրոն:
Ավելի վաղ օգտատերերը բողոքում էին, որ սմարթֆոնը չի աշխատում 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում ու կարող է հանկարծակի անջատվել: