2018 թվականի հունվար ամսվա ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 8208 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1520 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 47 բողոքի: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018 թվականի հունվար ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 5876 քաղաքացի: