Մոլդովայի Սեսենի գյուղը ստորագրել է «Ռումինիայի հետ միավորվելու» մասին հռչակագիր՝ դառնալով 10-րդ բնակավայրը, որը ցանկություն է հայտնել հարևան պետության հետ միավորվելու մասին: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Միջազգային իրավունքի և նախկինում ստորագրված կոնվենցիաների հիման վրա պահանջում ենք նախկին ԽՍՀՄ-ի կողմից Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի արդյունքում երկու հանցագործների՝ Ստալինի և Հիտլերի անունից անօրինական ձևով միակցված ռումինական տարածքների վերադարձը»,- ասված է Ռումինիայի նախագահին և խորհրդարանին հասցեագրված հռչակագրում:
Նախագծի նախաձեռնողները հույս ունեն, որ 2018 թվականին՝ Ռումինիայի միավորման հարյուրամյակին, համանման որոշումներ կընդունվեն հարյուր բնակավայրերում: