Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հասցեին:
Մայրաքաղաքային թիմը Պրիմերայի 22-րդ տուրում մրցել է «Վալենսիայի» հետ և սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ է տարել:
Խաղից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արգենտինացի մասնագետին հարցրել են, թե նա որքանո՞վ է գոհ Գրիզմանից, որն ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ շատ գոլեր չի խփում.
«Ֆուտբոլիստների և մեր երկրպագուների միջև հիանալի փոխհարաբերություններ են: Երկրպագուները հաղթանակներ են ցանկանում, իսկ ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ է պետք անել դրա համար:
Գրիզմանն այս խաղում ամեն ինչ հիանալի արեց, նա միայն գոլ չխփեց: Ինձ համար անհասկանալի է Գրիզմանի մասին հարցը: Նա արեց այն, ինչ պետք է աներ, իսկ երկրպագուները երջանիկ են»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: