Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ժամը 8։30-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: