Այսօր Բրյուսելում մեկնարկելու է Եվրամիության ու Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է երկկողմ հարաբերություններն ու Եվրամիության հետ Թբիլիսիի ստորագրած ասոցացման համաձայնագրի կատարման ընթացքը:
Միության ու Վրաստանի միջև գործող ասոցացման խորհրդի 4-րդ նիստին Եվրամիության կողմից մասնակցելու է Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, իսկ վրացական պատվիրակությունը ղեկավարելու է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Անցած տարվա սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանը ընդունեց սահմանադրական վիճահարույց փոփոխությունները, որոնք, ըստ վրացական ընդդիմության, թույլ կտան իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը շարունակաբար մնալ իշխանության ղեկին: