«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում՝ տեխնիկական խնդրի պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Կիրակի Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցը հայտնել է գործակալությանը, որ ավիաուղիների ինքնաթիռը ստուգումներ է անցնում վթարային վայրէջքից հետո: Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը տեղեկացրել է նախատեսված կոշտ վայրէջքի մասին:
Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Ինքնաթիռն իրականացնում էր Կիև-Թբիլիսի չվերթը: