Իրանի Իսլամական Հանրապետությունում դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ի ու «եվրոպական 1 երկրի» համար լրտեսությամբ զբաղվելու համար մեղադրվող անձին, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Լրտեսը, որը 9 անգամ հանդիպել է ամերիկացի հետախույզների հետ՝ Իրանի միջուկային խնդրի հետ կապված տեղեկություններ ԱՄՆ-ին ու եվրոպական մեկ երկրի փոխանցելու համար, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման», - հայտնել է Թեհրանի գլխավոր դատախազ Աբբաս Ջաֆարի Դաթալաբադին՝ նշելով, որ դատարանի որոշմամբ մեղադրյալից առգրավվել են նաև դրամական միջոցները, որոնք նա ստացել է լրտեսական գործարքի միջոցով:
Իրանական աղբյուրները, սակայն, դեռևս չեն նշում, թե եվրոպական որ երկրի մասին է խոսքը: