Հոնկոնգում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած երկրորդ ռումբը մեկ շաբաթում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանները մոտակայքում գտվող տներից և գրասենյակներից տարհանել են ավելի քան երեք հազար մարդու: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռումբը հայտանբերվել է քաղաքի կենտրոնում՝ մետրոյի նոր ճյուղի շինարարության հարթակներից մեկում՝ հին ռումբից ընդամենը 10 մետր հեռավորության վրա:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են սակրավորները, ոստիկաններն ու հրշեջները:
Սպասվում է, որ բնակչության տարհանումը չի ավարտվի մինչև կեսգիշեր:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Հոնկոնգի կենտրոնում՝ մետրոյի նոր ճյուղի շինարարության հարթակներից մեկում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած 450 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել: 140 սմ երկարությամբ և 45 սմ տրամագծով չպայթած ռումբը հայտնաբերվել է 15 մետր խորության վրա: