Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը լրագրողական հետաքննություն է անցկացրել և պարզել է, թե ինչպես է «Ֆորսաժ» ֆիլմաշարը դիտելն ազդում արագության գերազանցմամբ պայմանավորված իրավախախտումների թվաքանակի վրա:
Լրագրողներն ուսումնասիրել են 192 892 տուգանք, որը դուրս է գրվել Մերիլենդ նահանգի շրջաններից մեկում 2012-2017 թվականներին:
Համեմատելով տուգանքների քանակը երեք շաբաթվա կտրվածքով նախքան ֆիլմաշարի հերթական մասի պրեմիերան և երեք շաբաթվա կտրվածքով դրանից հետո, լրագրողներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ արագությունը խախտողների միջին թիվն ավելացել է 20 տոկոսով:
Այս տարվա հունվարից սկսած ֆիլմաշարի նոր մասերից բացի «կենդանի» շոուներ կկազմակերպվեն՝ Fast and Furious Live խորագրի ներքո: Շոուի ժամանակ ֆիլմերից ամենահայտնի տեսարանները՝ հետապնդումներն ու մեքենաներով հնարքները, կվերստեղծվեն 3D քարտեզագրության տեխնոլոգիայի օգնությամբ: