Թաիլանդում՝ Բանգկոկի Սուվաննապհում միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Բրազիլիայի 35-ամյա քաղաքացի կինը, որը փորձել է 60 տոպրակ կոկաին անցկացնել իր ստամոքսի մեջ: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թաիլանդի ոստիկանությունը միջազգային համագործակցության միջոցով տեղեկություն է ստացել թմրանյութերի վաճառով զբաղվող կնոջ մասին:
Նշվում է, որ Բանգկոկում ինքնաթիռի վայրէջքից հետո սահմանապահները և ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են բրազիլուհուն և առաջարկել ռենտգեն անել, որում կնոջ ստամոքսում ավելի քան 60 փոքր գնդակաձև առարկա է հայտնաբերվել: Պարզվել է, որ դրանք կոկաին պարունակող տոպրակներ են:
Ոստիկանությունը դեռ տվյալներ չի հաղորդել կոկաինի քաշի մասին, որը կինը փորձել է Թաիլանդ բերել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության աշխատակիցները մոտ 500 կգ կոկաին են հայտնաբերել Ֆարնբորո օդանավակայանում գտնվող անհատական ինքնաթիռի մեջ: