www.econews.am կայքում հրապարակված հոդվածում ապօրինի որսի փաստով զետեղված լուսանկարներում պատկերված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ. 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` նշելով.
«Հունվարի 30-ին «www.econews.am» կայքում հրապարակվել է «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների լուսանկարներ:
Հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:
Տեղեկացնենք, որ նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ. 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ»: