Կանադայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել երկրի արտաքին գործերի, առևտրի և զարգացման վարչությանը՝ կապված երկու կանադացի պատգամավորի՝ Արցախ կատարած այցի հետ:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ Կանադայի ԱԳՆ-ն պատասխան նոտա է հղել Ադրբեջանին, որում ասվում է, որ Կանադայի խորհրդարանի երկու անդամ Արցախ են այցելել ոչ երկրի կառավարության անունից, և կառավարությունը նախապես տեղեկացված չի եղել նրանց ծրագրերի մասին:
Կանադացի պատգամավորներ Թոնի Կլեմանը և Ռեյչալ Հարդերը 2017-ի սեպտեմբերին այցելել են Արցախ և հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»: