В театре кукол прошли два международных фестиваля

Более трети россиян проголосовали бы за Трампа на выборах президента США

Подольский ОМОН «Русич» Росгвардии отметил 30-летний юбилей

В Смоленске вынесли приговор предпринимателю, незаконно вырубившему лес на 3,3 миллиарда рублей

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թաիրով-Փարաքար համայնքում գարշահոտությունն է մոլեգնում, միախառնվել են ոռոգման և կոյուղու ջրերը

«Պահպանել մաքրություն» գրառմամբ ցուցանակը Թաիրով-Փարաքար համայնքում վաղուց կորցրել է իր ազդեցությունը: Այստեղ նույն ջրատարում միախառնվում են կոյուղաջուրը, ոռոգման ջուրը և կենցաղային աղբը: Բնակիչները ստիպված գարշահոտություն են շնչում, ջուրն էլ, ըստ նրանց, ոռոգման համար պիտանի չէ:


Երևանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող՝ Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնքի բնակիչներն այս խնդիրն արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են, սակայն պատկան մարմիններն այդպես էլ չեն շտապում լուծել այն: 


«Շադրլու» ջրանցքով անցնող ջուրը, որը բաց է թողնվում Երևանյան լճից, նախատեսված է համայնքի այգիները ոռոգելու համար, սակայն այնտեղ կոյուղաջուրը խառնվում է ոռոգման ջրին, կենցաղային աղբն էլ խցանումներ է առաջացնում: 


Ժորա Առաքելյանը, ով արդեն 45 տարի ապրում է այս տարածքում, ստիպված բնակվելու այլ վայր է փնտրում: «Պատուհանները բացել չի լինում, տանը շան հոտ ա գալիս, որովհետև լրիվ կոյուղին էդտեղ է, ոչ թե միայն մերը, այլ Արգավանդից բռնած, Թաիրովից բռնած, բոլորն էդտեղ ա: Ոչ մեկ չի մտածում, փակեն գոնե հոտ չգա: Ոչինչ, թող մարդիկ չջրեն: Իսկ հողամասից հողի հարկ են վերցնում, ջրի հարկ են վերցնում, ո՞ր ջրի համար: Էդ ջուրը վարակ ա, վարակ: Էնտեղ որ կանգնեինք, էդքան խոսեինք, երևի գլուխդ ցավեր, թողեիր գնայիր»,- ասում է Ժորա Առաքելյանը: 


Այն մարդիկ, որոնք չեն կարողանում խմելու ջրով ոռոգել իրենց հողերը, ստիպված են ոչ պիտանի, կեղտոտ ջրով ոռոգում իրականացնել: Նրանք մտահոգ են, որ խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է՝ համաճարակ սկսվի: «Կանալիզացիան լցվում է էստեղ, Փարաքարի սաղ հողերը դրանով ջրում են, ծառերը չորանում ա, միրգը չի ուտվում: Երեխեքի համար պատ-մատ ենք շարել, որ չընկնեն կանալը, խեղդվեն»,- ասում են բնակիչները: 


Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը հանձնվել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի կառավարմանը: Տեղի կառույցի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խնդրի մասին տեղյակ են, սակայն իրենք ներդրումներ իրականացնելու հնարավորություն չունեն:


«Թաիրովի ջրահեռացման համար բավականին մեծ գումար է պահանջվում, որովհետև բավական մեծ գյուղ է, և էս պահին մենք չունենք էդ հնարավորությունը, մեր պլաններում էլ չկա դա»,- ասաց պաշտոնյան։


Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պետք է վարչական միջոցներ կիրառի, որպեսզի գոնե աղբը չթափեն ջրատարի մեջ: Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը, մինչդեռ, հակադարձում է՝ ջրահեռացման համար իրենք միջոցներ չունեն, օգնողներ նույնպես: Տարիներ շարունակ դիմում-խնդրանքներով են հանդես գալիս, բայց միևնույն է՝ արձագանք չկա: Իսկ Ջրպետկոմի պաշտոնյայի դիտարկմանն արձագանքելով՝ ասաց․ «Մարդկանց համար 100 դրամն էլ խնդիր է, բռնենք էդքան տուգանենք՝ ո՞նց կլինի: Նենց մարդիկ են, որ զգուշացնում ենք՝ չեն անում»:


Ջրի պատճառով բնակիչներն այստեղ վախենում են հող մշակել: «Հլը արի դու էս ջրով ջրի ու սամիթը բերեմ ասեմ՝ առ բալիկ ջան, կեր որ ապրես: Ի՞նչ ապրես, 3 օր հետո կմեռնես: Ի՞նչ իրավունք կա 700 մետրանոց հողամասը չմշակվի: Ջրում ես՝ չորանում է, չես ջրում՝ չորանում է»,- ասում է բնակիչներից մեկը: Թաիրով-Փարաքար համայնքի բնակիչ Սևակ Ծատուրյանն էլ ստիպված է իր այգին խմելու ջրով ոռոգել, նա արդեն մեկ տարի է՝ տասնյակ դիմումներ է ներկայացնում տարբեր գերատեսչություններ՝ ահազանգելով հնարավոր համաճարակի մասին: Սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել:


«Իմ պատկերացմամբ՝ պետք է կոյուղի կառուցվի, մեր տված հարկերով իհարկե, որովհետև մի բան էլ դեռ հարկերը բարձրացնում են, իրենց մոտ դա շատ լավ ստացվում է»,- ասում է Ծատուրյանն ու շեշտում՝ տուրիզմ զարգացնել ցանկացող Հայաստանում գարշահոտ ջրանցքը հենց «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին է․ «Հայաստան այցելած տուրիստը որ ուղղակի կանգնի հանգստանա և սա տեսնի, հաստատ ինքը լավ հիշողություններով չի գնալու: Ու ինչ-որ մեկին խորհուրդ չի տալու, որ գան Հայաստան»:


«Ազատության» Արմավիրի մարզպետին ուղղած հարցմանը՝ արդյո՞ք բնակիչների և պատկան մարմինների հետ հանդիպումներ եղել են, և ի՞նչ է ծրագրվում իրականացնել խնդրի լուծման ուղղությամբ, հետևյալ պատասխանն է ստացվել․


«Խնդիրը գտնվում է մարզպետարանի ուշադրության ներքո: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հոկտեմբերին հանդիպել է տարածքի բնակիչներին, որից հետո այդ վայր է հրավիրել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: Նրանք ծանոթացել են ջրանցքի հակասանիտարական վիճակին, քննարկել կոյուղագծի կառուցման և ջրանցքի մաքրման հետ կապված հարցերը»:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Более трети россиян проголосовали бы за Трампа на выборах президента США

Baza: в Москве мальчик угрожал пистолетом водителю после отказа от помывки авто

В театре кукол прошли два международных фестиваля

Суд вынес приговор экс-журналистке Гончаровой за убийство бывшего сожителя

Музыкальные новости

Депутат ГД Ирина Роднина унизила людей, живущих за третьим кольцом Москвы

Блогеры «Инсайт Люди» примут участие в XI Чемпионате России по пахоте

В Москве после рейда десяткам получившим гражданство России мигрантам выдали повестки в военкомат — «Коммерсантъ»

«Стали мелькать мысли о будущем материнстве»: Ангелина Загребина рассказала о сериале «Пока не родила» в «УТРО.ТНТ»

Новости России

Видео 360.ru: двух девочек сбили на Боровском шоссе в Москве

Школьников Солнечногорска поздравили с наступающим учебным годом

Более трети россиян проголосовали бы за Трампа на выборах президента США

В театре кукол прошли два международных фестиваля

Экология в России и мире

Волгужев Кирилл Владимирович ( псевдоним Кирилл Вечер)

Главврач клиники микрохирургии глаза АйМед Элина Санторо: как справляться с фотофобией

Готовые решения для ритейла на выставке CPM

Гастроэнтеролог Садыков объяснил, как длительное сидение влияет на ЖКТ

Спорт в России и мире

Сафиуллин обыграл Беллуччи и стал победителем турнира ATP Challenger

Медведев показал, как его семью встретили в Нью-Йорке перед US Open. Видео

Рахимова обыграла Селехметьеву на старте квалификации к US Open — 2024

Рублев проиграл первой ракетке мира на турнире ATP

Moscow.media

Работы по ремонту автодорог в Алтайском крае выполнены на 50 %

265

2536

Портативный сканер штрих-кодов Heroje C1271 промышленного класса











Топ новостей на этот час

Rss.plus






Как обойтись без рекламы для продвижения продукции, рассказал эксперт

Более трети россиян проголосовали бы за Трампа на выборах президента США

Видео 360.ru: двух девочек сбили на Боровском шоссе в Москве

Кушанашвили осудил Долину после ситуации с потерей квартиры из-за аферистов